ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Թափուր աշխատատեղ հայտարարություն

Mega Food LLC
Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է փորձառու հաշվապահ:

Պարտականություններ

Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության հավաքագրում,
Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ,
Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում,
Երրորդ երկրներից և ԵՏՄ տարածքից ներմուծված ապրանքների համար ինքնարժեքի հաշվարկում, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների կազմում և ներկայացում,
Աշխատավարձերի, արձակուրդային վճարների և նպաստների հաշվարկում ՀՀ օրենսդրության համաձայն,
Ներքին հաշվետվությունների կազմում,
Վիճակագրական ծառայություն ներկայացվող հաշվետվությունների կազմում,
Բանկային փոխանցումների իրականացում,
Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողության իրականացում,
Գործուղման ծախսերի հաշվարկում,
Excel ծրագրով վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում,
Հաշվապահական տվյալների մուտքագրման ճշտության ստուգում,
Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում:
Պահանջներ
Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ,
Առնվազն 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ ապրանքների ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունում,
Word, Excel և 1C 8.3 տարբերակի գերազանց իմացություն,
Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության իմացություն,
Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականները megafood219610@job.am էլ.հասցեին՝ (պարտադիր) կցելով լուսանկար:

 1,163 просмотров всего,  1 просмотров сегодня

13.05.19

 1,164 просмотров всего,  2 просмотров сегодня