ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ՝ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՅՏԱԳՐՎԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Հարգելի դիմորդներ.

Ովքեր չեն հայտագրվել /անկախ պատճառներից/ երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ը, ԳԹԿ-ի կայքում կարող են հայտագրել միայն քննական առարկաները /քննությունները, իսկ հուլիսի 19-26-ը մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտը։

Հաշվի առնելով, որ ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում և մեկ փուլով՝ այն դիմորդներն, ովքեր մինչև մայիսի 10-ը չեն հայտագրել ներբուհական քննություններ, կարող են ԳԹԿ-ի կայքում հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ը լրացնել ընդունելության դիմում-հայտ՝ նշելով ինչպես ներբուհական քննությունները, այնպես էլ՝ ընտրած մասնագիտությունը։

Սիրելի դիմորդ, ընդունելության կարգին վերաբերող անհրաժեշտ այլ մանրամասներին կարող ես ծանոթանալ dimord.nuaca.am կայքում:

 263 просмотров всего,  1 просмотров сегодня

20.06.22

 264 просмотров всего,  2 просмотров сегодня