ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՀՀ կառավարության 2020 թ. հունիսի 18-ի N 1035-Ն որոշման համաձայն՝ ՃՇՀԱՀ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ներքոհիշյալ մասնագիտություններից որևէ մեկով առկա ուսուցմամբ ասպիրանտի ու ուսանողի աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է՝

· համալսարանի մագիստրատուրայի հետևյալ մասնագիտություններով սովորող ուսանողներին՝

  •  Դիզայն,
  •  Բնապահպանություն և բնօգտագործում,
  •  Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն),
  • Տեղեկատվական համակարգեր,
  • Ճարտարապետություն,
  • Քաղաքային տնտեսություն,
  • Զբոսաշրջություն,
  • Շինարարություն,

· ասպիրանտուրայի հետևյալ մասնագիտություններով սովորող ասպիրանտներին՝

  •  Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն,
  •  Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր:

Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ կից հղմամբ:

 845 просмотров всего,  3 просмотров сегодня

17.03.21

 846 просмотров всего,  4 просмотров сегодня