(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

RE-GRAD

2024 թվականի հունվարի 1-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ «Հայաստանում և Մոլդովայում բակալավրի կրթության բարեփոխումը հանուն կանաչ և կայուն զարգացման» (“Reforming Undergraduate Education for Green and Sustainable Development in Armenia and Moldova” (Erasmus+ RE-GRAD)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Մոլդովայի տեխնիկական համալսարանը։

RE-GRAD նախագիծը բուհերում իրականացվող բակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որում առանցքային են «Կանաչ» և «Կայուն» զարգացման քաղաքականությունները։ Նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանի և Մոլդովայի բակալավրիատի ուսումնական ծրագրերի բարեփոխումներին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ուսումնական ծրագրերից անցում կատարել դեպի ներառական, թվային և կանաչ ուղղվածություն ունեցող ուսումնական ծրագրերի՝ նպաստելով կայուն զարգացմանը, ուսանողների կարողությունների բարձրացմանը «Կանաչ» բիզնեսի ոլորտում։

Նախագծի կոնսորցիումի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), «Կրթության քաղաքականություն և կառավարում» հասարակական կազմակերպությունը։

Նախագծի Մոլդովայի մասնակիցներն են Մոլդովայի տեխնիկական համալսարանը (նախագծի համակարգող), Կահուլի պետական համալսարանը, Մոլդովայի գիտության և հետազոտությունների նախարարությունը, Ֆրանսիայի-Մոլդովայի Առևտրա-արդյունաբերական պալատը։

ԵՄ գործընկերներն են՝ Սանիոյի համալսարանը (UNISANNIO, Իտալիա), Եվրոպական ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնը (CESIE, Իտալիա), Ստրասբուրգի համալսարանը (UNISTRA, Ֆրանսիա) և Բրասովի Տրանսիլվանիա համալսարանը (UNTB, Ռումինիա)։

28 մարտի 2024թ․- Էրազմուս+ RE-GRAD նախագծի կառավարման ամենամսյա հանդիպում

2024 թվականի մարտի 28-ին կայացավ Erasmus+ RE-GRAD նախագծի ամենամսյա առցանց հանդիպումը, որին մասնակցում էին նախագծի կոնսորցիումի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվեց սույն թվականի հուլիս ամսին Սրասբուրգի համալսարանում (Ֆրանսիա) կայանալիք աշխատաժողովին վերաբերող մի շարք տեխնիկական և բովանդակային հարցեր։

 

15-16 փետրվարի 2024թ․- Էրազմուս+ RE-GRAD նախագծի մեկնարկային հանդիպումը Մոլդովայի Տեխնիկական համալսարանում (Մոլդովա, Քիշնեվ)

2024 թվականի փետրվարի 15-16-ին Մոլդովայի Տեխնիկական համալսարանում (Մոլդովա, Քիշնև) հիբրիդային ռեժիմով կայացավ Erasmus+ RE-GRAD նախագծի մեկնարկային հանդիպումը։ Հանդիպմանը անձամբ մասնակցել են նախագծի Կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչները Մոլդովայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, իսկ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են հիբրիդային ռեժիմով։ Հայաստանից անձամբ մասնակցել են մասնավորապես Երևանի պետական համալսարանի (պ-ն Ա. Մարկարովը) և Կրթության քաղաքականության և կառավարման հայաստանյան կենտրոնի (պ-ն Ա․Նավոյանը) ներկայացուցիչները, ԿԳՄՍՆ-ի ((տկն․ Օ․Զաքարյան, տկն. Մ. Սարգսյանը) և ՃՇՀԱՀ-ի (տկն. Ի. Վանյան) ներկայացուցիչները մասնակցել են առցանց ռեժիմով:

Ի․Վանյանը ներկայացրել է ՃՇՀԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև ՃՇՀԱՀ-ի կողմից ղեկավարվող 4-րդ աշխատանքային փաթեթի գործողությունները և նախագծով սահմանված արդյունքներն ու վերջնաժամկետները:

 

19 հունվարի 2024թ.

2024 թվականի հունվարի 1-ին մեկնարկել է Erasmus+ RE-GRAD նախագիծը։ Հունվարի 19-ին կայացավ նախագծի նախամեկնարկային առցանց հանդիպումը։ ՃՇՀԱՀ-ը նախագծի կոնսորցիումի անդամ է: Կոնսորցիումին անդամակցում են այլ համալսարաններ և կազմակերպություններ Մոլդովայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հայաստանից: Նախագծի հիմնական նպատակը «Կանաչ» և «Կայուն» զարգացման քաղաքականությունների ինտեգրումն է բակալավրիատի ուսումնական ծրագրերին և դրանց վերջնարդյունքներին:

Կոնտակտային անձ` Իրինա Վանյան

Հասցե` Տերյան 105

Հեռ.` +374 10 303 300

Էլ. հասցե` irinavanyan@gmail.com