«Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» Էրազմուս+ նախագիծ (FlexWBL Erasmus+ Project)
FlexWBL նախագծի նպատակն է՝ Նպաստել Հայաստանի և Ռուսաստանի ազգային բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոտեցման (WBL) ներդրմանը` աշխատաշուկայի պահանջներին շրջանավարտների կարողությունների համապատասխանեցման նպատակով` «համալսարան-ձեռնարկություն» ցանցային համագործակ-ցության համատեքստում և 2020 թվականից հետո բարձրագույն կրթության Եվրոպական տարածքի (EHEA) զարգացման միտումներին համահունչ, որոնք հաստատվել են Երևանի և Փարիզի կոմյունիկեներում:
Նախագծի խնդիրներն են․
- Մշակել WBL մեթոդաբանություն` Հայաստանի և Ռուսաստանի ազգային բարձրագույն կրթության համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոտեցման իրականացման համար` հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա:
- Ապահովել բարձրագույն կրթության ներուժի և հնարավորությունների աճը՝ WBL մեթոդաբանությունը կիրառող առարկաների մշակման և ներդրման միջոցով:
- Մշակել և ներդնել առցանց WBL հարթակ:
- Փորձարկել WBL մեթոդաբանությունը Հայաստանի և Ռուսաստանի համալսարաններում:
Նախագծի արդյունքում՝ ՃՇՀԱՀ-ում գործող որոշ կրթական ծրագրերում կիրականացվեն փոփոխություններ, որոնք կապահովեն աշխատավայրերում անցկացվող դասերի տեսակարար կշռի ավելացում, ինչպես նաև աշխատող ուսանողների համար կնախատեսվեն իրենց աշխատավայրերում ուսումնական պլանով նախատեսված դասերի, կամ նախագծերի, կամ գործնական պարապմունքների իրականացում։
Նախագծի տևողությունը՝ 36 ամիս է։