(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Փոխանակման ծրագիր օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների համար

PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր և ձեր գործընկերոջ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:

 

Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝

  •  ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում
  • սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող
    կազմակերպություններում
  • ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում\
  • կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում
  • քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում

 

Դիմորդները պետք է՝

  • լինեն 25-ից 35 տարեկան
  • լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կոչում
  • տիրապետեն անգլերենին  ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
  • հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում)
  • ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:

 

ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ն Է:

Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ
56 00 45, 54 40 12 pfp@americancouncils.am http://americancouncils.am

 

Ականատես եղեք ԱՄՆ օրենսդրական գործընթացներին • Հետևեք քաղաքացիական հասարակություն ձևավորելու հանրային քաղաքականությանը • Գործընկերային կապեր հաստատեք ամերիկյան հաստատությունների հետ

 

 

Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է
ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդները

13.10.17