Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դասախոս Կրիստինա Բորիսենկոն Ճարտարապետական նախագծման հիմունքներ դասընթացն անցկացրել է ՀՀ մշակութային վայրերում՝ Եղվարդ քաղաքի Բազիլիկ (5-րդ դար) և Աստվածածին եկեղեցիներում (13-րդ դար): Դասընթացի համադրում է տեսական և գործնական գիտելիքները՝ ուսանողներին իրենց սովորածը գործնականում կիրառելու հնարավորություն տալով:
Դասընթացի մասնակիցները տեղում ծանոթացան զարդանախշերին, տեղում արեցին ճեպանկարներ, այլ նկարներ: Ինչպես նշեց Կ. Բորիսենկոն, պատահական չէ, որ ընտրված էին տեսակով տարբեր կառույցներ՝ բազիլիկ և դամբարանատիպ եկեղեցիներ, որոնց տարբերությունների դիտարկումները, քննարկումները ցույց տվեցին, թե որքան շատ գիտելիքներ ունեն ուսանողները հայ ճարտարապետության պատմությունից:
Արտալսարանական նման դասընթացները ոչ միայն յուրօրինակ են դարձնում ուսուցման գործընթացը, այլև հետաքրքրություն են հաղորդում ուսանողական առօրյային՝ ամրապնդելով հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը: