(010) 303-300

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՃՇՀԱՀ-Ւ ԵՎ ՊՃՇՊՀ-Ի ՄԻՋԵՎ

2021 թ. ապրիլի 28-ին հեռավար եղանակով կայացավ համագործակցության պայմանագրի ստորագրում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու Պենզայի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջև գիտության և կրթության բնագավառներում համագործակցության վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրեցին ՃՇՀԱՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Ե. Վարդանյանն ու ՊՃՇՊՀ ռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Բոլդիրևը:

Համագործակցության շրջանակում կիրականացվեն գիտակրթական և հետազոտական համատեղ ծրագրեր ճարտարապետության, շինարարության, տնտեսագիտության, դիզայնի, ՏՏ տեխնոլոգիաների ոլորտներում, կանցկացվեն բուհերի պրոֆեսորադասախոսական և գիտական աշխատակիցների փոխանակումներ, գիտական, գիտագործնական համատեղ սեմինարներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, ամառային ուսանողական շինարարական ճամբարներ: Իր ելույթում ռեկտոր Ե. Վարդանյանը կարևորեց նաև կրթական ծրագրերի համատեղ իրականացումը, ինչպես նաև դիպլոմային աշխատանքների ղեկավարումը:

Համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվեց իրականացնել բուհերի պատվիրակությունների փոխայցելություններ:

30.04.21