(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ի հետ հուշագրով վերաբացվում է «Երկաթգծի շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությունը

Երկաթգծի շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև 2021 թ. մարտի 26-ին համալսարանում կնքվեց Համագործակցության հուշագիր՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ։ Հուշագիրը վավերացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՃՇՀԱՀ-ի ռեկտոր տ.գ.դ., պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։

Հուշագրի համաձայն՝ համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթգծի շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական, որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում այս ոլորտում:

Փաստաթղթի վավերացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը, ինչպես նաև Երևանում Ռուսական տան տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովը: Հյուրերը մինչ հուշագրի ստորագրումը ճանաչողական այց կատարեցին համալսարանի ուսումնագիտական լաբորատորիաներում։

26.03.21