«NOPRIZ»՝ (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթի պատասխանատուները հերթական անգամ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի միջոցով հայաստանյան նախագծային և շինարարական հաստատություններին առաջարկում են մասնակցել ՌԴ—ում ժողովրդականություն վայելող այդ մրցույթին:
Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին ուղղված նամակում <<NOPRIZ>>-ի պատասխանատուները հայտնում են, որ մրցույթին հրավիրված են և մասնակցելու են ոլորտային բուհերի, նախագծահետազոտական և շինարարական կազմակերպությունների, ստեղծագործական մտավորականության և լայն հասարակայնության ներկայացուցիչները:
Ի տեղեկություն հայտնենք, որ մասնակիցների կողմից մրցույթին ներկայացվող նախագծերը /հայեցակարգեր/ստեղծված պիտի լինեն նախորդ 5 տարիների ընթացքում :
Համաձայն կազմակերպիչների՝ հատկապես ողջունելի են այն նախագծերը, որոնց ստեղծմանը մասնակցել են և ներգրավված են եղել երիտասարդ մասնագետները, ոլորտային բուհերի ուսանողներն ու ասպիրանտները:
Շուրջ 16 անվանակարգային մրցանակներ շնորհող <<NOPRIZ>>-մրցույթին մասնակցությունն անվճար է: 2017 թ. լավագույն նախագծի համար <<NOPRIZ>>-մասնագիտական մրցույթում հաղթածներին պարգևատրելու հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին Մոսկվայում: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել konkurs@nopriz.ru էլ. հասցեին՝ մինչև 2017 թ. նոյեմբերի 2-ը ներառյալ:
http://www.minurban.am/am/news/761