(010) 303-300

ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ն Է

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշման՝ 2020-2021թթ. ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության ժամկետը երկարաձգվել է՝  սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների և COVID-19 համավարակի պատճառով:

Բոլոր այն դիմորդները, ովքեր ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020-2021թթ. ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտ են ներկայացրել, սակայն քննություն չեն հանձնել, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չեն ներկայացրել, կարող են մինչև դեկտեմբերի 17-ը դիմել համապատասխան ուսումնական հաստատություն՝ ընդունելության գործընթացն ավարտելու համար:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010/043 58 01 56։ 

15.12.20