ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ ՀԳ1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Կոռունայի համալսարանում (Universidade da Coruña) 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում «Շինարարություն» մասնագիտությամբ անգլերենով 5-ամսյա ուսումնառության մեկ տեղի վերաբերյալ:
Մրցույթին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի բակալավրիատի՝ երկրորդ, երրորդ և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք այցելել հետևյալ հղումով։
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում), իսպաներենի իմացությունն խրախուսվում է,
Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, օտար լեզվի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020 թ. հոկտեմբերի 22-ը՝ շինարարության ֆակուլտետի դեկանատ:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով` 2020 թ. հոկտեմբերի 23-ին: