Պատերազմում մի բան երբեք չի զոհվում. դա ՀԱՅ մարտիկի հայրենասեր ոգին է, որն ուղեկցում է ամենադժվարին պահին և պարտադրում՝ ՀԱՂԹԵԼ ենք, ՀԱՂԹԵԼՈՒ ենք, ապրել և ապրեցնելու ենք:
Այսօր սահմանին կանգնած ու կենաց մահու կռիվ տվող քաջ տղերքի շարքերում են նաև մեր համալսարանի՝ ժամկետային ծառայության մեջ գտնվող 471 ուսանողները, Հայրենիքի պաշտպանությունն այս պահին ամեն ինչից առավել գերադասած դասախոսներն ու մարտի մեջ գտնվող ընկերներին օգնության հասած կամավորները, ովքեր, բոլոր հերոսների հետ մի ամբողջական բռունցք դարձած, պաշտպանում են բոլորիս գոյությունը, հայի՝ բացառիկ ուժեղ ու եզակի տեսակը, Նրա ապրելու աներկբա և պարտադիր իրավունքը:
Մենք հավատում ենք Ձեր բազկի ուժին և վստահ ենք, որ հենց դուք եք այն հերոսները, ովքեր հենց հիմա մի հերոսական ու նորագույն պատմություն են կերտում:
Ձեզ անսպառ ուժ և անկոտրում հավատ, մեր քաջե՛ր և հավե՛րժ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր զոհվեցին Հայրենիքի կյանքն ու ապագան փրկելու համար: