(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020-2021 ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար միջին որակական գնահատկանի շեմը սահմանվել է բակալավրիատում՝13 , մագիստրատուրայում՝ 16 միավոր:

Միջին որակական գնահատականը հաշվարկվում է 2020-2021 ուստարում, 1-ին՝ հիմնական ժամկետում հանձնած քննությունների և ստուգարքների արդյունքներով: Զեղչի դիմումներն 1-ին կիսամյակում ընդունվում են մինչև 2020թ.-ի սեպտեմբերի 30-ը, 2-րդ կիսամյակում՝ մինչև 2021թ.-ի մարտի 2-ը: Առաջին կուրսի ուսանողների համալսարանի կողմից փոխհատուցվող ուսման վարձի զեղչի դիմումներն ընդունվում են 2-րդ կիսամյակում: Սահմանված ժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվում:

Սոցիալապես անապահովության 28-ից բարձր միավոր ունեցող ուսանողները ընտանիքի անապահովության և բնակության վայրի տեղեկանքները ներկայացնում են նույն ժամկետում (տեղեկանքում նշվում է սեպտեմբեր ամսվա դրությամբ ընտանիքի անապահովության միավորի չափը): Տեղեկանքը տրվում է ուսանողի անունով: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքի բնակիչ ուսանողները 1-ին կուրսի 1-ին կիսամյակից ստանում են ուսման վարձի 30% -ի զեղչ՝ վերջին 5 տարում համայնքում բնակության վերաբերյալ տեղեկանքի և համայնքի հանրակրթական դպրոցի ատեստատի հիման վրա:

15.09.20