(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

«Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցը  աշխատանքի է հրավիրում տնտեսական բաժնի ղեկավարի, ով կազմակերպելու և համակարգելու է Ընկերության շինարարական-տնտեսական բաժնի ողջ աշխատանքների պատշաճ իրականացումը։

Վարձատրություն (աշխատավարձ)՝    Քննարկվում է հարցազրույցի ընթացքում

Աշխատանքի տեսակը (դրույքաչափ)՝  1 դրույք

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ապահովել կազմակերպությանը ադմինիստրատիվ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերով և ապրանքներով,
  • Կազմակերպել գործող և նոր բացվող դեղատների շինարարական, կոմունալ և սանիտարական աշխատանքները, վերահսկել դրանց անխափան կատարումը,
  • Հետևել վարչական շենքի ընդհանուր կոմունալ և սանիտարատեխնիկական վիճակին,
  • Վերահսկել վարչական շենքում և դեղատներում առկա գույքի անխափան շահագործումը,
  • Պարբերաբար ստուգել և վերահսկողության տակ պահել վարչական շենքում և դեղատներում առկա գույքի վիճակը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց նորոգման, փոխարինման աշխատանքները,
  • Կազմակերպել աշխատակազմի աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը (անհրաժեշտ գույքի առկայություն, էլեկտրականություն, ջեռուցում, օդափոխություն և այլն),
  • Մասնակցել բաժնի բյուջեի կազմման գործընթացին՝ պլանավորել ծախսերը, վերլուծել շեղումները և ներկայացնել շեղումների նվազեցման առաջարկներ,
  • Ներկայացնել բաժնի աշխատանքների օպտիմալացման, խնդիրների լուծումների առաջարկներ:

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ճարտարապետական, շինարարական),
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ, առաջնորդելու և ղեկավարելու փորձ,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ, կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,

Հետաքրքրված անձիք իրենց ռեզյումեները կարող են ուղարկել հետևյալ career@alfapharm.am  էլ․ հասցեին։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Կարիերայի կենտրոն՝ 010 58 01 56 հեռախոսահամարով։

02.09.20