(010) 303-300

Աշխատաժողով ՃՇՀԱՀ-ում` Erasmus+ FLEXWBL ծրագրի շրջանակներում

2019 -ի դեկտեմբերի 18-ին Էրազմուս+ FLEXWBL «Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում իրականացվեց աշխատաժողով։

Աշխատաժողովին մասնակցեցին Տվերի պետական համալսարանի (ՌԴ), Պերմի պետական համալսարանի (ՌԴ), Դոնի պետական տեխնիկական համալսարանի (ՌԴ), Կլայպեդայի համալսարանի (Լիտվա), «Էնիոստւդիո» (ՌԴ) կազմակերպության, «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման դաշնային ծառայությունների ոլորտի ադմինիստրատիվ աշխատողների և մասնագետների վերապատրաստման ինստիտուտի (ք․ Ժելեզնոդորոժնի, ՌԴ), Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Գավառի պետական համալսարանի և ՃՇՀԱՀ-ի ներկայացուցիչները։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին աշխատանքի վրա հիմնված ուսումնառությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ դասընթաց վարողի դերակատարությունը և ներկայացվող պահանջները, էմոցիոնալ ինտելեկտի առկայության անհրաժեշտությունը աշխատանքի վրա հիմնված ուսումնառության դեպքում, Էրազմուս+ FLEXWBL ծրագրի արդյունքում ձեռք բերվող անհատական արժեքները։ Մասնակիցները կատարեցին նոր գիտելիքի ձևավորմանը վերաբերող աշխատանքներ։

19.12.19