(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2019-2020 ՈԻՍ ՏԱՐՎԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Հալաջիան կրթավճար» ծրագրի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսեցիների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր

ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության կամ  շինարարության ֆակուլտետների մագիստրատուրայի առաջին կուրս,

բ) ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին,

գ)  սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 2 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,

 «Հալաջիան կրթավճար»  ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը                                             

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ-ի ուսանողները պետք է 2019թ. հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ (ք. Երևան, Մովսես Խորենացի 22) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և նշված ԲՈՒՀ-երի մագիստրատուրայի բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու դիպլոմի հավելվածի պատճեն,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • նպատակի հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում: Նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին։

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով:

  1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
  2. Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ

13.06.19