(010) 303-300

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2019 թ. հունիսի 24-28-ը Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում՝ ԵՄ գործընկեր երկրների ԷՐԱՍՄՈՒՍ+ ծրագրի շրջանակում կկայանա ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական անձնակազմերի համար նախատեսված միջազգային աշխատանքային շաբաթը:

   Մասնակցության դիմումների համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

— լրացված մասնակցության հայտն ու շարժունակության պայմանագիրը (Application Form and Staff Mobility Agreement),

— կարճ ինքնակենսագրականը՝ տրամադրելով տեղեկատվություն կրթության, գիտական աստիճան ու կոչումներ մասին, ինչպես նաև նկարագրելով զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային պարտականությունները (տեղեկատվությունը կզետեղվի հետագայում տպագրվելիք տեղեկատվական գրքույկում), 

—         վերոնշված փաստաթղթերը մինչև 2019 թ. հունիսի 3-ը ներկայացնել ՃՇՀԱՀ միջազգային համագործացության վարչությանը՝ նախնական համաձայնեցմանը, իսկ հունիսի 10- ը՝ փոխանցել լեհական կողմին՝ erasmus@wseiz.pl հասցեով:

Մանրամասն տեղեկությունների համար, կարող եք այցելել՝
www.wseiz.pl
հասցե՝ Olszewska 12, 00-792 Warszawa
tel. +48 22 875 30 21; 22 825 80 32; fax 22 825 80 31

27.05.19