(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՅԴ ԽԻԶԱԽ ՈՒ ԳԼՈՒԽԸ ԲԱՐՁՐ 9-Ը

Մայիսը մայիս է, նույնը՝ բոլոր լեզուներով, տարվա նույն 5-րդ ամիսը: Բայց հայերեն այն միայն ամիս չէ, այն բառերի ու զգացողությունների մի ամբողջ շղթա է, հավաքական ամիս: Մենք սովոր ենք անդադար քայլել՝ կորստի ու հաղթանակի, արցունքի ու ժպիտի միաժամանակյա ծանրությամբ:

Այսպիսին է մայիսը՝ մեր հավաքական ամիսը… Սևակն էր սիրում սրբացնել մեր ու մենք գաղափարները: Այո, միայն մենք ենք արդեն 27 տարի հպարտ քայլում և մեր պատմությունից անտեղյակ անցնող-դարձողին պատմում, թե ինչե՜ր ենք արել Շուշին հետ բերելու, մեր պատմությունն ազատագրելու համար: Մենք ենք մեր հայրերի, պապերի և ապուպապերի մեդալներից զիլ զնգացող կոստյումները հագնում, հայելու առջև հիանում և, ինչու ոչ՝ մինչև Հաղթանակի այգի վազում, ու միայն մենք ենք դեռ չքայլող փոքրիկ տղաներին հպարտորեն հագցնում զինվորի խրոխտ կանաչն ու ասում. «Բալես, մեր հույսը դու ես»… Հույս, որը վաղը մայիսը դարձնելու է քառատոն, հնգատոն…

09.05.19