Ինժեներ՝ Solidworks ծրագրի իմացությամբ
Ոլորտ: Ինժեներական
Քաղաք: Երևան
Աշխատավարձ: 300,000 դր.
Նկարագրություն ՝
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում Solidworks (sheet metal) ծրագրի իմացությամբ ինժեների:
Պարտականություններ
- Նախագծում /թիթեղյա պրոֆիլային դետալներ, կոնստրուկցիաներ,
- Տեխնիկական և կոնստրուկտորային փաստաթղթերի մշակում, համաձայնեցում և թողարկում (գծագրեր, սխեմաներ),
- Արտադրական հրահանգների մշակում,
- Արտադրության մեջ աշխատակազմի պատրաստում, արտադրության ողջ ընթացքում փոխհամագործակցում,
- Վերլուծություն եւ անսարքությունների բացահայտում,
- Փորձանմուշի հեղինակային վերահսկողություն և սերիական արտադրանքի կազմակերպում,
- Հումքի, նյութի և սարքավորումների բաղադրիչ բազայի ընտրություն,
- Տեխնիկական եւ կոմերցիոն հարցերի վերաբերյալ հաճախորդների հետ փոխգործակցություն,
- Նախահաշիվների և բնութագրերի կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթությունը և աշխատանքային փորձը ցանկալի են:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե openwith219272@job.am էլ. հասցեին: