Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2026-2027 ուստարվա երկրորդ կիսամյակում Իտալիայի Լ’Աքվիլայի համալսարանում (Università degli Studi dell’Aquila) մասնագիտական վերապատրաստման նպատակով երկու մասնակցի ընտրության համար։ Նախատեսվում է նաև մեկ ռեզերվային թեկնածուի ընտրություն։
Մրցույթին կարող են դիմել համալսարանի հիմնական հաստիքային կազմի աշխատողները` Ճարտարապետության, Շինարարության ֆակուլտետների դասախոսները, ՃՇՀԱՀ վարչական կազմի ներկայացուցիչները, որոնք տիրապետում են անգլերենին (առնվազն B2 մակարդակ): Իտալերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Մասնակցության համար պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
* անգլերենով ինքնակենսագրություն (ըստ կցվող ձևաչափի),
* դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակներ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով,
* անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (առնվազն B2 մակարդակ),
* գործող անձնագրի պատճենը։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող աշխատակիցներին խնդրում ենք դիմելուց առաջ իրենց մասնակցության հարցը քննարկել և համաձայնեցնել համապատասխան ֆակուլտետի դեկանի հետ։
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Միջազգային համագործակցության վարչություն նոյեմբերի 25-ին` մինչև աշխատանքային օրվա ավարտը։