Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ 2026-2027 ուստարվա երկրորդ կիսամյակում Իտալիայի Տուշիայի համալսարանում (Università degli Studi della Tuscia) ուսումնառելու երկու տեղի համար:
Մրցույթին կարող են դիմել Շինարարության և Ճարտարապետության ֆակուլտետների մագիստրատուրայի առաջին կուրսի բարձր առաջադիմությամբ, անգլերենին տիրապետող ուսանողները:
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ` International educational offer — Unitus ։
Իտալիայի Տուշիայի համալսարանի և ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով խնդրում ենք դիմել Շինարարության, Ճարտարապետության ֆակուլտետների դեկանատներ, իսկ մրցույթի և շարժունության կազմակերպչական հարցերով՝ Միջազգային համագործակցության վարչություն։
Մասնակցության համար պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
* անգլերենով ինքնակենսագրություն,
* դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակներ (Motivation Letter)՝անգլերենով և հայերենով,
* առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
* անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք` առնվազն B1 մակարդակ,
* գործող անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան ֆակուլտետների դեկանատներ մինչև նոյեմբերի 25-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով, նոյեմբերի 26-ին` ժամը 14։00-ին։
Անցկացման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ լրացուցիչ։