Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Նպատակային ծրագրեր-2028» մրցույթի հայտերի ընդունումը։
Մրցույթի նպատակն է աջակցել պետական մարմինների ռազմավարական խնդիրների լուծմանը և արդյունավետ կառավարմանն ուղղված գիտական հետազոտությունների իրականացմանը։
Մրցույթին կարող են մասնակցել գիտական կազմակերպություններն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ ներկայացնելով ծրագրային հայտեր, որոնք մշակվում և իրականացվում են 3-20 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբերի կողմից։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է։
Մրցույթի պայմաններին և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://www.hesc.am/hy/calls/28target/:
Հարցերի դեպքում դիմել ՃՇՀԱՀ Գիտության վարչություն՝ 2335 աշխատասենյակ, կամ զանգահարել՝ 010 303 300 (ներքին՝ 655)։