(010) 303-300

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ KA171 միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ 2027 թվականի հուլիսի 19–30-ը Իսպանիայի Կորունյայի համալսարանում (Universidade da Coruña) անցկացվելիք Ամառային դպրոցի շրջանակում դասախոսություններ վարելու նպատակով։

Մրցույթին կարող են դիմել համալսարանի այն դասախոսները, որոնք տիրապետում են անգլերենին (առնվազն B2 մակարդակ) և ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Ծրագրի մանրամասն տեղեկատվությունը զետեղված է ստորև ներկայացված հղումներում`

International Summer School

Call for course proposals — 2027

Selection process

Visiting teacher FAQs:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

• անգլերենով ինքնակենսագրություն

• դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով

• դասընթացի ծրագիրն անգլերենով (տևողությունը 40 ժամ, մասնակցությունը կգնահատվի 3 ակադեմիական կրեդիտ)։

Մասնակիցների նախնական ընտրությունը կատարում է հրավիրող կողմը: Դասախոսությունների ծրագրի համաձայնեցման, մասնակցության հետ կապված այլ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել կազմակերպիչներին հետևյալ հասցեով` iss@udc.es ։

Հայտերի ներկայացման համար, խնդրում ենք անցնել այս հղմամբ` https://www.udc.gal/export/sites/udc/iss/info_teachers/course_proposals/Couse-Proposal-Form-2027.docx_2063069299.docx։ 

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է: 

Կորունյայի համալսարանից ստացված դրական պատասխանի դեպքում փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Միջազգային համագործակցության վարչություն` հրավիրող կողմին պաշտոնապես ներկայացնելու համար:

28.10.26