(010) 303-300

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ

Սիրելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2026-2027 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի  «Դիզայն» մասնագիտության ընդունելության ներբուհական քննությունների ժամանակացույցը և այն փաստաթղթերի ցանկը, որով պետք է ներկայանան դիմորդները:

Քննությունների անցկացման ժամանակացույցն է.

  • Հոկտեմբերի 10—ին —«Կոմպոզիցիա» առարկա
  • Հոկտեմբերի 17—ին  — «Գծանկար (Դ)» առարկա

Քննությունների մեկնարկը առավոտյան ժամը 08:00-ին: Քննություններին անհրաժեշտ է ներկայանալ հետևյալ փաստաթղթերով և պարագաներով․

  1. Անձնագրի և ծննդյան վկայականի բնօրինակներ,
  2. Նախապես ստացած քննաթերթիկ,
  3. Կապույտ գրիչ, նկարչական և գծագրական անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բացի թղթից:

Անձը հաստատող փաստաթղթի և քննաթերթի բացակայության դեպքում դիմորդը չի կարող մասնակցել քննությանը։ 

Քննությունը անցկացվելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Դիմորդների ընդունելության բաժին 010-58-01-56  կամ 010 303-300 (933) հեռախոսահամարով։

 

02.10.26