Սիրելի՛ դիմորդ,
2027-2028 ուսումնական տարվա համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «Ճարտարապետություն» և «Դիզայն» մասնագիտությունների դիմորդների համար կազմակերպում է ներբուհական քննական առարկաների նախապատրաստական լրացուցիչ դասընթացներ:
|
Քննական առարկա |
Ուսումնառողների թիվը խմբում |
Տևողություն (Ամիս) |
Պարբերականություն (Շաբաթական) |
Մեկ դասընթացի տևողություն (րոպե) |
Վարձավճար (ՀՀ դրամ) |
||
|
I փուլ |
II փուլ |
I փուլ |
II փուլ |
||||
|
Գծանկար (Ճ) |
6-12 |
5 |
5 |
2 անգամ |
120 |
250,000 |
250,000 |
|
Գծագրություն (ԳՍԿԹ*) |
6-12 |
5 |
5 |
2 անգամ |
120 |
200,000 |
200,000 |
|
Մաթեմատիկա (ԳՍԿԹ*) |
6-12 |
5 |
5 |
2 անգամ |
120 |
200,000 |
200,000 |
|
Գծանկար (Դ) |
6-12 |
5 |
5 |
2 անգամ |
120 |
250,000 |
250,000 |
|
Կոմպոզիցիա |
6-12 |
5 |
5 |
2 անգամ |
120 |
250,000 |
250,000 |
ԳՍԿԹ*-Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստը կազմված է 3 հիմնական բաժիններից` «Մաթեմատիկա», «Ճարտարապետական տրամաբանություն», «Գծագրություն»:
Նախապատրաստական լրացուցիչ դասընթացները կազմակերպվում են երկու փուլով (յուրաքանչյուրը` հինգ ամիս) և տևում են 10 ամիս` սեպտեմբերից մինչև հունիսը ներառյալ: Յուրաքանչյուր փուլում առնվազն մեկ անգամ ուսումնառողների մասնագիտական կողմնորոշմանը միտված միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են վարպետաց դասեր, որոնք հնարավորություն են տալիս լսել լավագույն մասնագետներին, ինչպես նաև հասկանալ մասնագիտության խորությունն ու բազմաշերտ հնարավորությունները` ստեղծագործական և նորարարական մոտեցումների առանձնահատուկ շեշտադրմամբ, որոնք կօգնեն ձեռք բերել տեսական գիտելիքներ և կիրառել դրանք գործնականում` խթանելով հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ:
Նախապատրաստական լրացուցիչ դասընթացներն իրականացվում են համալսարանի համապատասխան որակավորում ունեցող դասախոսների կողմից և կազմակերպվում են խմբային ձևաչափով՝ լսարանային պայմաններում։
2027-2028 ուսումնական տարվա նախապատրաստական լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար կարող եք 2026 թվականի հուլիսի 27-ից գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։ Հարցերի դեպքում կարող եք ներկայանալ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ կամ զանգահարել (010) 303 300 (ներքին` 933) հեռախոսահամարով:
Նախապատրաստական լրացուցիչ դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից: