ՃՇՀԱՀ ավագ դպրոցը հրավիրում է ստեղծագործ մտածողությամբ և գծանկարչությամբ հետաքրքրվող աշակերտներին մասնակցելու արդեն ավանդույթ դարձած «Գծանկարչություն» առարկայի օլիմպիադային, որը տարիների ընթացքում դարձել է հարթակ՝ բացահայտելու և խրախուսելու տաղանդավոր աշակերտներին։
Օլիմպիադային կարող են մասնակցել 7–12-րդ դասարանների այն աշակերտները, ովքեր հետաքրքրված են գծանկարչությամբ և ցանկանում են փորձել իրենց ստեղծագործական կարողությունները։
Օլիմպիադան տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 10:00-ին, ՃՇՀԱՀ ավագ դպրոցում՝ հետևյալ տարիքային խմբերով․
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան հղումով։
Օլիմպիադայի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ, իսկ հաղթողները կպարգևատրվեն ՃՇՀԱՀ ռեկտորի կողմից։
Ուշադրությո՛ւն
1-ին կարգի դիպլոմ ստացած 9-րդ դասարանի տարիքային խմբի մասնակիցները, ՃՇՀԱՀ ավագ դպրոցի 2026–2027 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու դեպքում, կազատվեն «Գծանկարչություն» առարկայի գիտելիքի ստուգումից։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (010) 52-64-71
Հասցե՝ ք. Երևան, Խանջյան 9: