(010) 303-300

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 2026» ՄՐՑՈՒՅԹ

Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթը, որը նպատակ ունի մեծացնել բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպության գիտական ներուժը, հետազոտողներին ընձեռել արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու հնարավորություն, օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը:

Ծրագրին կարող են դիմել բազային ֆինանսավորմամբ որևէ ծրագրում ընդգրկված մագիստրոսներ, ասպիրանտներ և հայցորդներ, երիտասարդ գիտնականներ:

Մրցույթը ներառում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառները, այդ թվում՝

  • բնական գիտություններ
  • ճարտարագիտություն և տեխնոլոգիա
  • բժշկական գիտություններ
  • գյուղատնտեսական գիտություններ
  • հասարակական գիտություններ
  • հայագիտություն և հումանիտար գիտություններ:

Հայտերը անհրաժեշտ է մինչև ապրիլի 17-ը ներկայացնել այս հղումով՝ https://grants.hesc.am/

Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Գիտության վարչություն (2335 աշխատասենյակ):

Ծրագրի ֆինանսավորման նախատեսվող մեկնարկը 2026թ. օգոստոսին է: Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.hesc.am/hy/calls/26pts/

 

19.03.26