Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթ:
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2026 թվականի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/:
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։