Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Վարշավայի կիրառական գիտությունների, տեխնոլոգիայի և արվեստի համալսարանում (University of Technology and Arts in Applied Sciences in Warsaw) 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում դասախոսություններով հանդես գալու մեկ տեղի մասին:
Ծրագրին կարող են դիմել անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ՃՇՀԱՀ Դիզայնի ֆակուլտետի դասախոսները:
Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
Դասախոսությունների ծրագիր՝ անգլերենով, որը կհամապատասխանի Վարշավայի կիրառական գիտությունների, տեխնոլոգիայի և արվեստի համալսարանի կրթական ծրագրերին:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել Դիզայնի ֆակուլտետի դեկանատ մինչև փետրվարի 25-ը աշխատանքային օրվա ավարտը:
Մասնակցի ընտրությունը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով, փետրվարի 26-ին ժամը 16:00-ին: