Հարգելի՛ երիտասարդներ,
ՀՀ վարչապետի աշխատակազմը, կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում, մեկնարկում է ոլորտային հանդիպումների շարք Կառավարության անդամների հետ։
Հանդիպումները նպատակ ունեն ձևավորելու պետություն–երիտասարդներ կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսություն, ապահովելու երիտասարդների ձայնի լսելիությունը պետական քաղաքականությունների մշակման գործընթացում, ինչպես նաև խթանելու փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք բարձրաձայնելու Ձեզ հուզող հարցերը, ներկայացնելու առաջարկություններ և մասնակցելու ոլորտային քաղաքականությունների շուրջ բաց և բովանդակային քննարկմանը։
Գրանցման համար խնդրում ենք անցնել ստորև ներկայացված հղումով և գրանցվել՝ https://forms.gle/f7rULo1tUGtLetB38 ։