(010) 303-300

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ. ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂԸ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի «Գեոդեզիա և կադաստր» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Օնիկ Կարապետյանը Էրազմուս+ KA171 միջազգային դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսումնառել է Վարմիա–Մազուրի համալսարանում (Լեհաստան)։

Ուսումնառության ընթացքում Օնիկը ձեռք է բերել կարևոր միջազգային ակադեմիական փորձ, ծանոթացել եվրոպական բարձրագույն կրթության ժամանակակից մեթոդներին և նորարարական մոտեցումներին։ Նա ակտիվորեն մասնակցել է մասնագիտական դասընթացների, գործնական աշխատանքների և գիտահետազոտական նախաձեռնությունների, ինչը նպաստել է նրա մասնագիտական գիտելիքների խորացմանը, վերլուծական մտածողության զարգացմանը և միջազգային կրթական միջավայրում արդյունավետ ինտեգրմանը։

Միջազգային փոխանակման ծրագրերը կարևոր հնարավորություն են ընձեռում ուսանողներին ընդլայնելու իրենց մասնագիտական աշխարհայացքը, ձեռք բերելու նոր հմտություններ, ձևավորելու միջազգային համագործակցության փորձ և պատրաստ լինելու ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին։

Շնորհավորում ենք Օնիկ Կարապետյանին այս կարևոր ձեռքբերման առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ ուսման և ապագա մասնագիտական գործունեության մեջ՝ վստահ քայլերով ներկայացնելով համալսարանը միջազգային հարթակներում։

20.02.26