ՃՇՀԱՀ Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողները մասնակցել են «Երևանի կայուն էներգիայի օրեր» գիտակրթական և կիրառական միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ: Այն նպատակ ուներ երիտասարդներին ներգրավել քաղաքային խնդիրների լուծման գործընթացներում՝ գիտության և տեխնոլոգիաների կիրառման գործնական լուծումների մշակմամբ։
Միջոցառման շրջանակում ուսանողները հանդիպել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, խոսել տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այդ ոլորտում յուրաքանչյուրի դերի մասին, իրենց հետաքրքրող հարցերն ուղղել վարչապետին։
Միջոցառման շրջանակում կազմակերպված թեմատիկ հաքաթոնի շրջանակում ՃՇՀԱՀ ուսանողները ներկայացրել են «Դալմայի այգիներ՝ բնության և պատմահնագիտական մշակույթի ներդաշնակություն» թեմայով իրենց աշխատանքը՝ ուղղված Դալմայի այգիների վերականգնման գործում նորարարական գաղափարների կիրառմանը:
Աշխատանքն արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին, իսկ Երևանի քաղաքապետարանի կողմից ՃՇՀԱՀ ուսանողները ստացել են առաջարկ՝ հետագայում ներգրավվելու այս ուղղությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներում:
Միջոցառման ավարտին ՃՇՀԱՀ ուսանողները ստացել են համապատասխան վկայագրեր, ինչպես նաև անվճար մասնակցության հնարավորություն «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից կազմակերպվող առաջիկա Meet-Up միջոցառմանը, որտեղ նրանք հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց Ստարտափ գաղափարները: