Փետրվարի 25-ին, ժամը՝ 14:30-ին, տեղի կունենա «ՃՇՀԱՀ գավաթ-2026» արագ շախմատի անհատական-միջֆակուլտետային մրցաշարը, որը կազմակերպում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
ամբիոնը: Մրցաշարին կարող են մասնակցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները:
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 24-ը դիմել ՃՇՀԱՀ շախմատի սենյակ: