(010) 303-300

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԾԱՌԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Դիզայնի ֆակուլտետի կազմակերպված Ամանորյա տոնածառի ուսանողական ցուցահանդես-մրցույթը՝ վերածվելով տոնական ստեղծագործական հարթակի և գեղարվեստական մտքի տպավորիչ դրսևորման։

Ցուցահանդես-մրցույթի ձևավորմանը ակտիվորեն մասնակցել են ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ուսանողները՝ իրենց գաղափարներով, երևակայությամբ և անհատական մոտեցումներով հաղորդելով միջոցառմանը յուրահատուկ մթնոլորտ։

Մրցույթին մասնակցում էին 66 ուսանողներ, որոնց աշխատանքները աչքի էին ընկնում նորարարությամբ, գեղագիտական լուծումներով և տոնական տրամադրությամբ։ Հաղթող ճանաչվեց Անգելինա Կիրակոսյանը, որին մրցանակը հանդիսավոր կերպով հանձնեց նախորդ տարվա հաղթող մասնակիցը՝ ընդգծելով ստեղծագործական շարունակականությունն ու ավանդույթի պահպանումը։

Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը և ուսանողները, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևեցին ցուցահանդեսին՝ բարձր գնահատելով մասնակիցների ստեղծագործական ջանքերն ու արվեստի նկատմամբ նվիրվածությունը։

25.12.25