(010) 303-300

«ARTICLE 26 BACKPACK» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս)  համագործակցության շրջանակներում Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի կունենա  «Փաստաթղթերի անվտանգ պահպանումը «Article 26 Backpack» նախագծի մասին իրազեկման հանդիպում: Նախագծի նպատակն է աջակցել ուսանողներին՝ իրենց ակադեմիական ձեռքբերումների անվտանգ պահպանման և պգտագործման գործընթացում:

Այս նախաձեռնությունը հնարավորությու է տալիս ուսանողներին.

  • Ունենալ ապացույցների և փաստաթղթերի անձնական, անվտանգ թվային պահպանում,
  • դյուրին կառավարել իրենց կրթական ու մասնագիտական արձանագրությունները,
  • ապահովել դրանց պաշտպանվածությունը և փոխանցելիությունը միջազգային ձևաչափերով:

Նախագծի շրջանակում կազմակերպվում է տեղեկատվական միջոցառում, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու Article 26 Backpack հարթակի գործիքակազմին, ստանալու ուղղորդում և ստեղծելու իրենց օգտահաշիվները:

Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://surl.li/orysbh: Կից կարող եք ծանոթանալ օրակարգին՝:

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 15:15-ին, Հայաստանի եվրոպական համալսարանում: Հանդիպման աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը:

 

11.12.25