Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ Վարշավայի կիրառական գիտությունների, տեխնոլոգիայի և արվեստի համալսարանում (University of Technology and Arts in Applied Sciences in Warsaw) 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսումնառելու մասին: Ծրագրին կարող են դիմել Դիզայնի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի «Դիզայն» մասնագիտությամբ ուսումնառող և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Թեկնածուի ընտրման չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:
Փաստաթղթերը անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը, ժամը 15:00, ներկայացնել Դիզայնի ֆակուլտետի դեկանատ:
Մրցույթը կկայանա նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին, համալսարանի 105 լսարանում: