Սիրելի՛ ուսանողներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Իրանի Թավրիզ քաղաքում կկայանա միջազգային գիտաժողով՝ «Ճարտարապետական ժառանգությունը վտանգի տակ» խորագրով։
Գիտաժողովի նպատակն է համախմբել գիտնականների, մասնագետների և ոլորտի փորձագետների՝ քննարկելու ճարտարապետական ժառանգության պահպանման, վերականգնման և կայուն կառավարման արդի խնդիրները։ Գիտաժողովում ներկայացված ընտրված հոդվածները կդիտարկվեն հեղինակավոր ամսագրում հրապարակման համար, որը ինդեքսավորված է Journal Citation Reports (JCR) և Web of Science (WoS) բազաներում և ենթակա է փորձագիտական գրախոսության։
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով՝ https://icahr.ir/en/:
Գիտաժողովին զուգահեռ կանցկացվի նաև միջազգային մրցույթ՝ «Ստեղծարարությունն ու նորարարությունը ճարտարապետական ժառանգության վերականգնման գործում» թեմայով։
Մրցույթի նպատակն է բացահայտել և ճանաչել նորարարական մոտեցումներն ու գաղափարները մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում։
Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 7-ը գրանցվել հետևյալ հղումով: