(010) 303-300

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնագիտական հանձնաժողովը վերջերս ամփոփել է փառատոնի արդյունքները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող այս գիտական հարթակը կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին ՝ նպատակ ունենալով դպրոցականների շրջանում խթանել գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրությունները, զանգացնել նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների ձևավորումը։

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնին պատվով մասնակցել և բարձր արդյունքներ են գրանցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցի աշակերտները։

«Մաթեմատիկա և ծրագրավորում» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի են արժանացել 11-րդ դասարանի աշակերտներ Ալեն Օգանովը և Արծրուն Պետրոսյանը՝ Ֆիզիկա առարկայի ուսուցչուհի Լիանա Առուստամյանի ղեկավարությամբ ներկայացրած «Ապահով ձեռք» նորարարական նախագծով։

«Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի են արժանացել 11-րդ դասարանի աշակերտներ Արտակ Սաֆարյանը և Միքայել Ինջիկուշյանը՝ «Մաքուր ալիք, կապույտ մոլորակ» նախագծով, ուսուցչուհի Ծովինար Սմբատյանի ղեկավարությամբ։ Նույն անվանակարգում պատվոգրով են պարգևատրվել 10-րդ դասարանի աշակերտներ Նարե Պապոյանը և Մարինա Բարսեղյանը՝ «Քաղաքի նոր շունչը» նախագծով, կրկին՝ ուսուցչուհի Լիանա Առուստամյանի ղեկավարությամբ։

Հավելենք, որ 1-ին կարգի մրցանակի արժանացած աշակերտներ Ալեն Օգանովը և Արծրուն Պետրոսյանը սեպտեմբերին իրենց «Ապահով ձեռք» նախագիծը կներկայացնեն Լատվիայում։

15.04.25