Սիրելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Բրազիլիայի կառավարությունը մեկնարկում է 2026 թվականի բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագրի ընտրական գործընթացը՝ PEC-G 2026:
Ծրագիրը ստեղծվել է Բրազիլիայի կառավարության կողմից 1965թ. և հնարավորություն է տալիս տարբեր երկրների ուսանողներին իրենք բակալավրիական կրթությունը շարունակել Բրազիլիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս կերպ այն նպաստում է մասնակից հաստատությունների միջազգայնացմանը, բարեկամ ազգերի ակադեմիական վերապատրաստմանը և հասարակությունների մշակութային մերձեցմանը: Վերջին հրատարակության մեջ ծրագիրը ընտրել է 1397դիմում 49 ազգությունից:
Մասնակից հաստատությունները դասընթացներ են առաջարկում գիտելիքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝
- Ճարտարապետություն և շինարարություն(ճարտարապետություն և քաղաքաշինություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական ճրտարագիտություն),
- Արվեստ(Անիմացիա, վիզուալ, արվեստ, կինո, պար, ինտերիերի դիզայն, նորաձևության դիզայն, արդյունաբերական դիզայն, երաժշտություն, թատրոն),
- Բիզնես կառավարում և հանրային կառավարում(կառավարում, հանրային կառավարում, հաշվապահական գիտություններ, արտաքին առևտուր),
- Զբոսաշրջություն, հյուրանոցներ, գաստրոնոմիա,
- Ճարտարագիտություն(Կենսաբժշկական ճարտարագիտություն, նավթային ճարտարագիտություն, ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, ջրային ռեսուրսների հեռահաղորդակցության ճարտարագիտություն, էներգետիկ ճարտարագիտություն, ավտոմատացման ճարտարագիտություն, կենսատեխնոլոգիայի ճարտարագիտություն, տրանսպորտային ճարտարագիտություն և լոգիստիկա, էլեկտրատեխնիկական ճարտարագիտություն, մեքենաշինություն, մեխատրոնիկ ճարտարագիտություն, ծովային ճարտարագիտություն, քիմիական ճարտարագիտություն, ինժեներական տեքստիլ)
- Մնացած ոլորտներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Դիմել կարող են բոլոր այն ուսանողները, որոնք ցանկանում են: Անհրաժեշտ է դիմել համապտասխան դեկանատ, մինչև փետրվարի 12-ը: