(010) 303-300

ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Հայտարարվում է մրցույթ` «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի «Նկարչություն» (31 դասաժամ), «Ռւսաց լեզու» (4 դասաժամ), «Քիմիա» (3 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

  • դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3×4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում):

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը  վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 22-ից մինչև փետրվարի 06-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա փետրվարի 12-ին` ժամը 14:00-ին, ՃՇՀԱՀ Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոցում, հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 9:

Տեղեկությունների համար զանգահարել` (010) 52-64-71 հեռախոսահամարով:

22.01.25