Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2025թ. ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթ: Այն նպատակ ունի խրախուսել գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև դրանց իրականացմանն ապահովել ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող և գիտական աստիճան ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝ առնվազն երկու ուսանողի ներգրավմամբ:
Մրցույթին կարող են ներկայացվել նաև միջամբիոնային հետազոտությունների հայտեր՝ յուրաքանչյուր ամբիոնից մեկական ղեկավարի և առնվազն մեկ ուսանողի ներգրավմամբ: Նման դեպքերում դրամաշնորհների սահմանված չափի նկատմամբ կիրառվում ՝ 1.5 գործակից:
Խմբերում կարող են ընդգրկվել մագիստրատուրայի և բակալավրիատի չորրորդ կուսի այն ուսանողները, որոնց միջին որակավորման գնահատականը առնվազն 18 է: Առանձին դեպքերում՝ ֆակուլտետների դեկանների երաշխավմամբ, խմբում կարող են ընդգրկվել նաև բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. փետրվարի 1-ը ՃՇՀԱՀ գիտության վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Մրցույթին կարող են ներկայացվել հայտեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
1) Տեխնիկական գիտություններ,
2) Ճարտարապետություն,
3) Դիզայն,
4) Տնտեսագիտություն (շինարարության ոլորտ),
5)Կառավարում (շինարարության ոլորտ):
2025 թվականին նախատեսված է նաև առանձին դրամաշնորհի տրամադրում ՃՇՀԱՀ երիտասարդ հետազոտողների միավորմանը՝ միջգիտակարգային հետազոտություն իրականացնելու համար:
Մրցույթի կազմակերպման կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի»:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 /6-56/ հեռախոսահամարով: