(010) 303-300

ԱՎԱՐՏՎԵՑ «ԳԵՈՎԻԶՈՒԱԼԻԶԱՑՈՒՄ» ԵՎ «ԹՎԱՅԻՆ ԵՐԿԻՐ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ավարտվեց ՃՇՀԱՀ Նորարարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի և Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի համատեղ կազմակերպած  «Գեովիզուալիզացում» և «Թվային երկիր» թեմաներով դասընթացները, որոնք իրականացվում են «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEVision) նախագծի շրջանակներում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան և սովորեցին կիրառել թվային տեխնոլոգիաները, որոնք նպաստում են շրջակա միջավայրի կառավարմանը, տարածքային պլանավորմանը և տվյալների վերլուծությանը, հասկացան GIS-ի հիմունքները, մասնավորապես՝ տվյալների բազաների կիրառումը հիմնական ծրագրային փաթեթներում (ArcGIS Pro, QGIS, Google Earth Engine և SNAP), կարողացան դասակարգել, վերլուծել և խմբագրել տարածական տվյալները, ինչպես նաև ստեղծել բազային քարտեզներ:

Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի ժ/պ Անուշ Մարգարյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական, և դասընթացի շրջանակներում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ոլորտում մասնագետների զարգացմանը:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան վկայականներ:

 

15.11.24