ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ավարտվեց ՃՇՀԱՀ Նորարարությունների ու ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի կողմից կազմակերպված «LIRA SAPR» ծրագրային փաթեթի կիրառությունը շենքերի նախագծման բնագավառում» դասընթացը: «LIRA SAPR» հաշվարկային ծրագիրը էական նշանակություն ունի շենքերի նախագծման բնագավառում: Ծրագրի հիմքում ընկած է վերջավոր տարրերի մեթոդը և թույլ է տալիս ճշգրիտ գնահատել շենքերի կրող տարրերի լարվածադեֆորմատիվ վիճակը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել անհրաժեշտ հմտություններ կրող համակարգերով շենքերի և կառույցների համակարգչային մոդելավորման և հաշվարկի, ՀՀ գործող շինարարական նորմերով նախագծման պահանջների վերաբերյալ:
Ծրագրի ընթացքում ՃՇՀԱՀ Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի տ․գ․թ․, դոցենտ Հովհաննես Ավագյանը մասնակիցներին ներկայացրել է վերջավոր տարրերի մեթոդի առանձնահատկությունները, հաշվարկային մոդելի ստեղծումը, կոշտությունների ներմուծումը, բեռնվածքների ներմուծումը, եզրային պայմանների ներմուծումը, գրունտային պայմանների ներմուծումը, վերլուծության փուլերի մեկնաբանումը, արդյունքների դուրս բերումը և ձևակերպումը։
ՃՇՀԱՀ Նորարարությունների ու ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի ղեկավար Լուսինե Հարությունյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, և արդեն նախատեսվում է հաջորդ խմբի վերապատրաստումը: Հավելեց, որ նպատակ ունեն ընդլայնել ծրագրի ուղղությունները և դասընթացում ներառել նաև դրանք:
Ծրագրի ավարտին դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները համալսարանի կողմից ստացան ավարտական վկայականներ։