(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄ

Իրականացավ Դիզայնի ֆակուլտետի դեկանի և մասնագիտական ուղղվածությունների պատասխանատուների հետ «առանց փողկապի» հանդիպումը, որին ներկա էին նաև առաջին կուրսի ուսանողները:

Հանդիպումը մեկնարկեց Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանի ելույթով. «Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ, որ այսօր նման ֆորմատով քննարկում ենք ունենալու և բաց եմ բոլոր հարցերի և առաջարկների համար: Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր կյանքի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ: Միշտ հիշեք, որ մենք այստեղ ենք՝ աջակցելու ձեզ, և դուք հանգիստ կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով կամ խնդիրով, քանի որ ձեր հաջողությունները մեր նպատակի մի մասն են»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնառությանն առնչվող, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող հարցեր, խոսվեցին ուսանողական կյանքի և ուսման հետ կապված այլ թեմաների մասին։

Հանդիպումը եզրափակվեց ջերմ և անկաշկանդ մթնոլորտում՝ շնորհիվ բաց ֆորմատի և ստեղծված միջավայրի: Դեկանը և մասնագիտական ուղղվածությունների պատասխանատուները ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներում՝ պատասխանելով ուսանողների հարցերին և հստակեցնելով ուսումնական գործընթացի կարևորագույն կետեր: Հանդիպումը նպաստեց առաջին կուրսի ուսանողների և ֆակուլտետի միջև կապի ամրապնդմանը՝ ստեղծելով վստահության և համագործակցության մթնոլորտ, որը կօգնի նրանց ավելի հեշտ ինտեգրվել ուսանողական կյանքին և մասնագիտական ոլորտին:

01.10.24