Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2024/2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությամբ.
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք: Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 13-ը ներառյալ, մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. սեպտեմբերի 17— 24-ը ներառյալ:
Դիմորդը Ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:
Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» (GEOTAC) նախագծի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ԵՊՀ-ի և ՀԱԱՀ-ի հետ նախատեսում է իրականացնել համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիր «Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր», և «ԻԴ․03․01 Աշխարհագրություն» մասնագիտություններով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՃՇՀԱՀ-ի ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք,
2333 սենյակ, հեռ. (010) 303-300: