(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ճարտարապետական ֆակուլտետի առաջին կուրսի ծրագրով նախատեսված <Ճարտարապետական նախագծման հիմունքներ> և <Հայկական ճարտարապետության պատմություն> դասընթացների դասախոսությունները սեպտեմբերի 26-ին անցկացվեցին Արագածոտնի մարզի պատմաճարտարապետական հուշարձանների՝ Սաղմոսավանքի, Հովհանավանքի, Մուղնու վանական համալիրի, ինչպես նաև Աշտարակի Կարմրավոր և Ծիրանավոր եկեղեցիների տարածքում:

Հուշարձանների տարածքում դասախոսներն անցկացրեցին դասախոսություններ՝ ուսանողներին ներկայացնելով հայկական միջնադարյան ճարտարապետության զարգացման փուլերը՝ վաղ միջնադարյան (Կարմրավոր և Ծիրանավոր եկեղեցիներ՝ 6-7-րդ դարեր), զարգացած միջնադարյան վանական համալիրների՝ Սաղմոսավանք, Հովհանավանք (13-րդ դար) և Մուղնու ուշ միջնադարյան վանական համալիրի (17-րդ դար) օրինակով: Ուսանողները տեղում ծանոթացան հայկական միջնադարյան պաշտամունքային կառույցների ճարտարապետական, կոնստրուկտիվ և գեղարվեստական առանձնահատկությունների հետ: Ուսանողներից ոմանք էլ կատարեցին ճեպանկարներ:

02.10.18