(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Սիրելի՛ համալսարանականներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանիՆորարարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժինը իրականացնում է «Բանակցություն. հիմնական ռազմավարություններ և հմտություններ» խորագրով դասընթացը: Դասընթացը կվարի երկարամյա մանկավարժական փորձ ունեցող վաստակաշատ դասախոս Արմեն Մինասյանը։ Վերջինս իրականացրել է նաև բազմաթիվ միջազգային բանակցություններ:

Ծրագրի մասնակիցները կստանան հիմնարար գիտելիքներ և հմտություններ՝ տարբեր իրավիճակներում օգտավետ բանակցելու համար: Դասընթացի ընթացքում կիրականացվեն տարբեր քննարկումներ, իրավիճակային խնդիրների վերլուծություններ և խաղեր, որոնց միջոցով մասնակիցները կսովորեն և կկիրառեն հաջող բանակցություններ վարելու հետևյալ քայլերը. բանակցային ռազմավարության պլանավորում, բանակցային հիմնական մարտավարություն, պայմանագրի ստեղծում, կատարում և գնահատում, բանակցային վարժություն, բարդ բանակցություններին պատրաստում:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ՃՇՀԱՀ վկայական։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները և աշխատակիցները դասընթացին կարող են մասնակցել 15% զեղչով:

Գրանցվելու և մանրամասների համար անցեք հղումով:

 

17.05.24