(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանակցությունները կարևոր նշանակություն ունեն ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործնական միջավայրում։ Ներկայիս բարդ և փոխկապակցված աշխարհում արդյունավետ բանակցություններ վարելու կարողությունը հաջողության հասնելու արժեքավոր գրավական է: Բանակցային հմտությունների տիրապետումը հնարավորություն է ընձեռում լուծել կոնֆլիկտներ, ձեռք բերել պայմանավորվածություններ և հասնել փոխշահավետ արդյունքների:

Դասընթացի ժամանակ ներկայացվելու են բանակցությունների հիմնական սկզբունքները և տարբեր իրավիճակներում արդյունավետ բանակցային ռազմավարությունների մշակման և իրականացման մոտեցումները՝ նկատելի արդյունքների հասնելու համար:

120.000
Տևողությունը՝ 25 ժամ Ձևաչափը՝ առկա

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել գիտելիքներ և հմտություններ՝ տարբեր իրավիճակներում օգտավետ բանակցելու համար: Քննարկումների, իրավիճակային խնդիրների վերլուծությունների և խաղերի միջոցով մասնակիցները կսովորեն և կկիրառեն հաջող բանակցություններ վարելու հետևյալ քայլերը.

  1. բանակցային ռազմավարութան պլանավորում,
  2. բանակցային հիմնական մարտավարություն,
  3. պայմանագրի ստեղծում, կատարում և գնահատում,
  4. բանակցային վարժություն,
  5. բարդ բանակցություններին պատրաստում:

Դասընթացը նախատեսված է՝

  • տարբեր բնագավառների ղեկավարների, տնօրենների, առաջնորդների և բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ, և հաջող ու արդյունավետ բանակցություններ վարելու շնորհիվ բարգավաճել իրենց ոլորտներում։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող ընդհանուր, ոլորտային, տեխնիկական, առաջնորդման և գործարար բանակցության հմտություններ,
  • կկարողանան ստեղծել բանակցության ռազմավարութան պլանավորման, մարտավարական և իրականացման ընթացակարգը՝ նախաձեռնումից մինչև պայմանագիր,
  • կտիրապետեն բանակցության ու բարդ բանակցությունների ողջ գործիքակազմին և կիրառելով կկարողանան իրականացնել։

ՃԱՆԱՉՈՒՄ

Դասընթացի մասնակիցներին կշնորհվի դասընթացին մասնակցության ՃՇՀԱՀ վկայագիր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • Բանակցային ռազմավարութան պլանավում:
  • Բանակցային հիմնական մարտավարություն:
  • Պայմանագրի ստեղծում, կատարում ու գնահատում:
  • Բանակցային վարժություն:
  • Բարդ բանակցություններին պատրաստում:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

1. Բանակցային ռազմավարության պլանավորում, նախապատրաստություն (մաս 1).

  • ներածություն
  • արդյոք պե՞տք է բանակցել,
  • դիրքերի և շահերի վրա հիմնված բանակցություններ,
  • վեճերի լուծում թե՞ գործարք կնքելու բանակցություններ:

2. Բանակցային ռազմավարության պլանավորում, նախապատրաստություն (մաս 2).

  • բանակցությունների վերլուծություն,
  • բանակցված համաձայնագրի լավագույն այլընտրանքը,
  • միջմշակութային բանակցություններ,
  • էթիկական խնդիրներ և չափորոշիչներ,
  • գործակալներ:

3. Հաջողության հասնելու նպատակով հիմնական մարտավարության կիրառում, բանակցություններ.

  • ճանաչել մյուս կողմին և օգտագործել իշխանությունը բանակցություններում,
  • հոգեբանական գործիքներ. ներածություն և առասպելական ֆիքսված կարկանդակի ենթադրություն,
  • խարսխում, գերվստահություն և շրջանակում,
  • հասանելիություն, էսկալացիա, փոխադարձություն, հակադրության սկզբունք և մեծ պատկերի հեռանկար:

4.Պայմանագրի ստեղծում, ավարտ.

  • պայմանագրային իրավունք,
  • պայմանագրերի ստեղծում,
  • բիզնեսն ընդդեմ իրավական նպատակներով պայմանագրերի կնքման: 

5. Իրականացում և գնահատում.

  • վեճերի կանխարգելում,
  • ADR հայեցակարգեր և գործիքներ,
  • միջնորդ դատարանի որոշում,
  • միջնորդություն,
  • պայմանագրի կատարողականի վերանայում և գնահատում:

 

6. Բանակցային հմտություններ.

  • բանակցային վարժություն,
  • բանակցությունների պլանավորում և բանակցային մարտավարություն,
  • հոգեբանական գործիքներ, պայմանագրի ստեղծում և կատարում:

7. Ցեղերի էֆեկտ/ բարդ բանակցություններ.

  • ինքնության թաքնված ուժը,
  • ինքնության երկակի բնույթը,
  • ճանապարհ դեպի առաջ:

8. Ցեղային մտքի հինգ հրապուրանքներ/ բարդ բանակցություններ.

  • գլխապտույտ,
  • կրկնության պարտադրանք,
  • տաբուներ,
  • հարձակում սուրբության վրա,
  • ինքնության քաղաքականություն:

9. Կամրջել բաժանումը/ բարդ բանակցություններ.

  • ինտեգրատիվ դինամիկան՝ չորս քայլից բաղկացած մեթոդ,
  • բացահայտել ինքնության ձեր առասպելները,
  • աշխատել հուզական ցավի միջով,
  • կառուցել խաչաձև կապեր,
  • վերակազմավորել հարաբերությունները:

10.Անհաշտելի տարբերությունների հաշտեցում/ բարդ բանակցություններ.

  • կառավարել դիալեկտիկան,
  • խթանել հաշտության ոգին:

 

Դասընթացը վարելու է Միչիգանի համալսարանում  վերապատրաստված դասախոս Արմեն Մինասյանը, որն ունի բազմամյա մանկավարժական փորձ և իրականացրել է բազմաթիվ միջազգային բանակցություններ։

 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով։

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am կամ զանգահարել 010 58 37 73 հեռախոսահամարով։