ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Օրերս իրականացավ Եվրոպա Նոստրայի և Եվրոպական ժառանգության կենտրոնի կազմակերպած համատեղ միջոցառումները Հայաստանում, որը նախատեսված էր իրականացնելու 4 օրով: Միջոցառումներին մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյեսը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարոգոսը, Եվրոպա Նոստրայի փոխնախագահ Քրիստինա Լոգլիոն, Եվրոպա Նոստրայի խորհրդի անդամ Գայանե Կազնատին, Եվրոպական ժառանգության կենտրոնի համակարգող Մանոն Ռիչարդը, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից ներկայացուցիչներ և այլք: ՃՇՀԱՀ-ից մասնակցում էր Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը, դասախոսներ և ուսանողներ:
Ծրագրի շրջանակում տեղի ունեցան հանդիպումներ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների, տեղական հասարակական կազմակերպությունների և դեսպանատների հետ, ինչպես նաև իրականացվեցին այցելություններ տարբեր պատմամշակութային վայրեր, հյուրատներ, Թումո կենտրոն և ՃՇՀԱՀ:
Հիշեցնենք, որ տեղական մրցանակաբաշխություն ֆրանս-հայկական հետազոտական Scientific-Archaeological Studies for the Preservation of Ererouyk նախագիծը դեռևս 2023 թվականին արժանացել է Եվրոպական ժառանգության մրցանակի՝ «Հետազոտություն» նոմինացիայում, իսկ այսօր արդեն Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության բրոնզե հուշատախտակը տեղադրվեց Երերույքում:
Ծրագրի շրջանակում Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միության (Արցախ միություն) և Հայ գիտնականների միության (ASOF) Հայկական մշակութային ժառանգության կոմիտեն կազմակերպել էին ցանցային միջոցառում՝ հանուն Արցախի մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման: Միջոցառումներն ավարտվեցին կլոր սեղանի շուրջ ակտիվ քննարկումներով: